Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշյա դիմակով․ Վարուժան Ավետիսյան
Բլոգոսֆերա«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում:
Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:
Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր»: