Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ) Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է Ըստ Զելենսկու խորհրդականի, Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Նոյեմբերի 24-ի աստղագուշակ Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ» Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջ Ողբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգը Տարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ է ՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 

ՀՖՖ-ում գրաքննություն է. Սուրեն Բաղդասարյանին չեն հավատարմագրել Մելիքբեկյանին քննադատելու պատճառով

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրումը՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին: ԼՈւՐԵՐ.com–ի թղթակիցը զրուցել է Սուրեն Բաղդասարյանի հետ, ով մանրամասն ներկայացրել է մերժման հիմքերը:

«Մարդիկ ընդեղ նստած ինչ ուզում անում են: Իմ մեյլին իմ հավատարմագրման հայտը մերժելու գրություն է եկել: Մեջբերում եմ բառացի՝

«Հարգելի գործընկեր, ձեր հավատարմագրումը ՀՖՖ արտահերթ ժողովի լուսաբանման համար չի հաստատվել՝ հաշվի առնելով վերջին շրջանում ՀՖՖ գործող ղեկավարության մասին ձեր հրապարակային անհարգալից ելույթները, ինչպես նաև ՀՖՖ կողմից կազմակերպված միջոցառումների բնականոն ընթացքի խաթարման փորձերը և դրանց ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորումը»»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա պնդմամբ՝ ինքը  վերջին ժամանակներում ընդամենը մեկ միջոցառման է մասնակցել:

«Դա դեկտեմբերի վեցին էր, երբ ներկայացնում էին  ՀՖՖ նախագահի թեկնածուների և գործկոմի անդամներին: Այդ օրը ես լրագրողի իրավունքով հարց եմ տվել՝ ասելով. «Արդյո՞ք զավեշտալի չէ, որ Մելիքբեկյանն, անցյալ տարի հենց Զվարթնոց ՖԱ-ի շնորհիվ դառնալով ՀՖՖ առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար, այսօր նրա նախաձեռնությամբ Զվարթնոցը, ինչպես ասում են, ֆեյք է որակվել: Արդյո՞ք Մելիքբեկյանը նույնպես ֆեյք է»,- սա է եղել իմ հարցը: Հետո շարունակում եմ հարց տալ. «Դուք Հանրապետական մարզադաշտը ֆեյք չեք որակել, չեք զրկել անդամությունից և ինքնին  այն մտնում է ֆեդերացիայի կառույցի մեջ, ֆինանսավորվում և ղեկավարվում է նրա կողմից: Սրանով դուք ապահովում եք ձեր օգտին ֆիկտիվ ձայները: Սա վկայում է, որ ի սկզբանե նախապատրաստվում եք կողմնակալ մոտեցումներով»: Իմ այս երկրորդ արդարացի հարցապնդումը նկատի ունենալով՝ նրանք հաջորդ նիստին կասեցրին Հանրապետական մարզադաշտի անդամակցությունը: Այս ամենը իրենք որակում են որպես միջոցառման խաթարում իմ կողմից»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաղդասարյանը, մերժումը ստանալուց հետո, դիմել է ՀՖՖ: Նրան պատասխանել է գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը և ասել, որ կանոնադրությունում կա կետ, ըստ որի՝ հնարավոր է լրագրողին զրկել հավատարմագրման իրավունքից:

«Չեն հավատարմագրում այն լրագրողներին, որոնց հարցերն ու հոդվածները հաճո չէ նրանց քիմքին: Մենք միակ տպագիր լրատվամիջոցն ենք, որ լուսաբանում, վերլուծում ու գնահատականներ է տալիս բոլոր հանդիպումների մասին: Եթե մենք չլինենք, վստահ եմ, որ ոչ մի կայք դա չի անելու, նրանք միայն հաշիվներն են գրում»,- նշեց Բաղդասարյանը:

Ֆուտբոլային մեկնաբանը իրեն չհավատարմագրելու ՀՖՖ որոշումը ապօրինություն համարեց և տեղեկացրեց, որ պատրաստվում է բաց նամակով դիմել վարչապետին. «Վարչապետն էլ լրագրող է եղել, կհասկանա դրությունը: Ես, հետագա զարգացումներից ելնելով, հնարավոր է դիմեմ նաև ՈՒԵՖԱ»:

Բաղդասարյանն, ի պատասխան մեր այն հարցի, թե ում է տեսնում նախագահի պաշտոնում, հստակ պատասխան չտվեց. «Ես այս քարոզարշավից դուրս եմ եկել մի պատճառով: Ես լավ եմ ճանաչում Մելիքբեկյանին և Նիկողոսյանին, ես պնդում եմ, որ այդպիսի մարդիկ իրավունք չունեն ղեկավարելու մեր ֆուտբոլը: Դա իրենք ապացուցել են այս մեկ տարվա ընթացքում, իրենք կործանել են մեր ֆուտբոլը: Եվ նույնիսկ եթե ընտրվեն, մեկ տարի էլ չեն դիմանալու, որովհետև դժգոհություններ շատ կլինեն»:

Խնդրեցինք նաև անդրադառնալ Խորեն Հովհաննիսյանի՝ իր թեկնածությունը հանելու որոշմանը:

 «Անընդհատ մեկին քննադատելուց հետո նրան պաշտպանելը ինձ համար տարօրինակ է: Ես ուղղակի անակնկալի եկա, երբ լսեցի, թե Խորիկը պաշտպանելու է  Մելիքբեկյանի թեկնածությունը: Չեմ ուզում անձամբ իր մասին որևէ բան ասել, նա մեր լավագույն ֆուտբոլիստն է,  պարզապես նա կազմակերպչական փորձ չունի, իսկ ֆեդերացիան շատ խոշոր կառույց է, և ինքը չի կարողանա ղեկավարել: Այս ամենն իմ գլխում չի տեղավորվում»,- եզրափակեց նա:

Նշենք նաև, որ ՀՖՖ-ի հետ կապ հաստատել չստացվեց:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ)Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն էԸստ Զելենսկու խորհրդականի, Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունիՆոյեմբերի 24-ի աստղագուշակՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՄասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ»Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջՈղբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգըՏարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ էՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէՈողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն ՋավախյանՀենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրելՆիկոլ Փաշինյանը, հեծանիվով, շրջում է Իջեւանում (տեսանյութ)Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ․ ՄերկելԻլոն Մասկի կարողությունը ուրբաթ օրը հասել է պատմական առավելագույնինI'm Afraid of Stars. «Նեմրա»-ն և Սերժ Թանկյանը ներկայացրել են երգի պրեմիերաՕրվա խորհուրդ. նոյեմբերի 24Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Թագուհի Քամիլան առողջական լուրջ խնդիրներ ունիՄԹ ֆինանսների նախարարարը ստել է իր աշխատանքային փորձի մասին․ The TimesԱմեն օր Զելենսկին սարսափելի լուրեր է ստանում՝ ռազմաճակատից Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ (տեսանյութ) Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակՌԴ–ում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունովԿանանց ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի․ հայտնի է մրցակիցը Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ խորհուրդներ՝ ճանապարհորդներին Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին. SANA«Nemra»-ն ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ համատեղ նոր երգն ու տեսահոլովակը (տեսանյութ) Հոգեբանը խոսել է հազվագյուտ խանգարման մասին, որը զգալիորեն վատթարացնում է կյանքըՈւկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի Ժողովրդի պատասխանը Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ) Բլոգերը զարդ է պատվիրել Չինաստանից և սարսափել ստացված փաթեթը բացելուց հետոՇոլցի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է 14% ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. օրակարգը հայտնի է Երազել եմ`աղջիկ ունենամ, անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մոր մասին (տեսանյութ)Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա Ջուր չի լինելու«Ոչ մի սրբություն չկա»․ Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում (լուսանկար)Պուտինն ուշագրավ օրենքներ է ստորագրել Երևանում պարեկները հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները Իլոն Մասկը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդըԷրդողանն արձագանքել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշմանը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը (լուսանկարներ) Սարիկ Անդրեասյանի կինը խոսել է ինտիմ տեսարաններում նկարահանվելու մասին Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունն`առաջին կնոջից բաժանվելու պատճառների մասին ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ամենադիտված