Վանեցյանների հետ կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել. Մարիամ Փաշինյան
ԲլոգոսֆերաՄարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել:
Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրան բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում, ու վարժեցնում: Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:
Հաճախ, ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյան որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Բայց ցավալի է, որ այս ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»: