Հայաստանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք։ Այս կուրսը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Նա (Փաշինյանը-խմբ.) գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ բանավեճի առարկա կարող է լինել, թե 2018 թվականին իշխանության գալով՝ ինչքանով նա դրեց իր այս կուրսի հիմքը և, ին...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Ոստիկանապետը՝ Արամ Հովհաննիսյանը, թող մտածի իր ու իր որդու գործարքների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը: «Թող մտածի, թե ինչ ճանապարհով է հասել գեներալի ուսադիրների։ Այս մարդիկ արյունով ու ստով են թաթախված։ Օրը կգա ու այդ ամենի մասին կիմացվի»,- նշել է Սրբազանը։
Լրագրող Արփի Հարությունյանը, ով Աբրահամ Գասպարյանի կինն է իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիատալացվեց. 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։ Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տա...