Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է
ՀասարակությունՆոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում այսօր՝ մարտի 30-ին, ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Նա 19:30-ին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ ԼՈՒՐԵՐ.com-ին Նոյեմբերյանի ԲԿ-ից հայտնեցին, որ տղան վերակենդանացման բաժնում է, վիճակը ծանր է:
«Տղայի մոտ ախտորոշել է աջ թոքի տրավմա՝ մասնակի պնևմոթորաքս: Այս պահին վիրահատում են. կատարվում է փամփուշտի հեռացում, վիզուալիզացում՝ առաջին կողի մակարդակում»,- փոխանցեցին բժշկական կենտրոնից:
Նշենք, որ տղան 16 տարեկան է: Ըստ տեղեկությունների` նա կանգնած է եղել գյուղի տարածքում, երբ գնդակը դիպել է նրան։