Փորձել են հեծանվով հարվածել. իմքայլական պատգամավորը՝ վրաերթի ենթարկվելու մասին
Հասարակություն«Փորձել են հեծանվով հարվածել ինձ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, թե նրան փորձել են վրաերթի ենթարկել: Պատգամավորը նշեց, որ միջադեպի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, տվել է բացատրություն և մանրամասնորեն պատմել կատարվածը, սակայն հետաքննության շահերից ելնելով նպատակահարմար չի գտնում դրանք հանրայնացնել: Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ երեկ՝ մայիսի 11-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17։00-17։15-ն ընկած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի դիմաց, անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Նա ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենը կապված է իր աշխատանքային գործունեության հետ: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերլու ուղղությամբ։