ՈՒՂԻՂ. Ազատության հրապարակում արցախցիները իրենց պահանջն են ներկայացնում իշխանությանը Վերջին իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը Արամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանը Ինչի է ձգտում Թրամփը․ Պարզել են Արևմուտքում (տեսանյութ) Լրացավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար հայ օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 112-րդ տարեդարձը Թուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է շվեդ լրագրողը (տեսանյութ) «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ) Գերմանիայում արձագանքել են Ռուսաստանից Գրենլանդիան պաշտպանելու Թրամփի խոսքերին (տեսանյութ) Թրամփին զգուշացրել են ազատազրկման սպառնալիքի մասին (տեսանյութ) Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք․ Հայաստանի հավաքականի նախկին ավագը՝ ՀՖՖ ղեկավարությանը (տեսանյութ) ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինան «կտրել» Սև ծովից Գնային փոփոխություններ ոչ պարենային շուկայում. Բենզինի գինն աճել է (տեսանյութ) 

Նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու գործընթաց. հայտարարություն

Հասարակություն

Երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հանրային գործիչներ հանդես են եկել ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու վերաբերյալ Հռչակագրով:

Ստորեւ ներկայացնում ենք տարածված հայտարարությունը:

«ՀՌՉԱԿԱԳԻՐ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացման եւ գործունեության մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները,

նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար,

փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով,

արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն,

նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը,

համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով,

նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ,

մենք՝ ներքոստորոգրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով:

Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը:

Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները.

առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում,

անցյալի իրավաքաղաքական գնահատական,

իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում.

- քրեական արդարադատություն,

- լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում,

իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում,

Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում:

Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ:

Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում:

Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին:

15 մայիս 2020 թ., Երեւան

 Ազատ Օրդուխանյան

Ալբերտ Բաղդասարյան

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Գագիկ Ավագյան

Գարեգին Չուգասզյան

Գարիկ Խաչատրյան

Դավիթ Դավթյան

Դավիթ Գյուլզադյան

Եղիշե Պետրոսյան

Էմիլ Աբրահամյան

Ժիրայր Սէֆիլյան

Կարեն Բալայան

Կարո Եղնուկյան

Հայկ Մարտիրոսյան

Հարություն Կարապետյան

Մուշեղ Շուշանյան

Նարինե Դիլբարյան

Շանթ Ոսկերչյան

Վահան Արծրունի

Վարդան Հակոբյան

Վարդան Հայկազյան

Վարուժան Ավետիսյան

Վոլոդյա Ավետիսյան

Տիգրան Խզմալյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Ազատության հրապարակում արցախցիները իրենց պահանջն են ներկայացնում իշխանությանըՌուսաստանը կործանիչների նոր խմբաքանակ է ստացելՈւկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասումՎերջին իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլըԻնչի է ձգտում Թրամփը․ Պարզել են ԱրևմուտքումԱրամ Ա-ն Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է Միջինքի առիթով կազմակերպված արարողությանըՄյանմայում նոր երկրաշարժ է տեղի ունեցելԻնչի է ձգտում Թրամփը․ Պարզել են Արևմուտքում (տեսանյութ)Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականության մեկ պատճառ կա. ՊետդումաԼրացավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար հայ օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 112-րդ տարեդարձըՖրանսիայում խոսել են Ուկրաինայի ԶՈւ-ի վախի մասինԹուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է շվեդ լրագրողը (տեսանյութ)Եվրոպային մեղադրել են Ուկրաինայի հարցով Թրամփին անիմաստ դիմակայելու համար (տեսանյութ)Կանադայի նոր վարչապետին բռնել են գրագողության մեջՊենտագոնը Թրամփին կներկայացնի «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլանները«Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը 4 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտվել (տեսանյութ)Գերմանիայում արձագանքել են Ռուսաստանից Գրենլանդիան պաշտպանելու Թրամփի խոսքերին (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքերԹրամփին զգուշացրել են ազատազրկման սպառնալիքի մասին (տեսանյութ)Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք․ Հայաստանի հավաքականի նախկին ավագը՝ ՀՖՖ ղեկավարությանը (տեսանյութ)ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինան «կտրել» Սև ծովիցԶելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկ (տեսանյութ)ԱՄՆ-ն հսկայական դրամական պարգև է խոստացել «Հեզբոլլահ»-ի մասին տեղեկատվության համարԳնային փոփոխություններ ոչ պարենային շուկայում. Բենզինի գինն աճել է (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը կարող է ազատ արձակել մի քանի պատանդներիԳերմանիայում արձագանքել են Ռուսաստանից Գրենլանդիան պաշտպանելու Թրամփի խոսքերին (տեսանյութ)Արցախի ներկայացուցչությունը Մոսկվայում այլևս չի գործում (տեսանյութ)Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն․ «Հրապարակ»Ուկրաինան ամերիկյան խնդիր է. Բրազիլիայի ղեկավարը գրեթե «վռնդել է» Իտալիայի նախկին վարչապետին, ով եկել էր Զելենսկու խնդրանքովԿիևը չի ճանաչի նախկինում հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունը որպես վարկ. Զելենսկի (տեսանյութ)Թրամփին զգուշացրել են ազատազրկման սպառնալիքի մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԿոչ արեցի հավաքվել, քայլեր ձեռնարկել, որպեսզի այս վանդալիզմը կանխենք, բայց ընդամենը 15 մարդ եկավ. բա ու՞ր էիք. Արթուր ՉախոյանՊղնձի եւ մոլիբդենի պահանջարկը կկրկնապատկվի եւ կեռապատկվի, իսկ ադրբեջանական նավթը սպառվում է. Ջհանյան (տեսանյութ)Վաշինգտոնի օդանավակայանի մոտ ինքնաթիռը քիչ է մնացել՝ բախվի կործանիչի հետԹաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի (տեսանյութ)Ուկրաինայի զինված ուժերում դատապարտյալ կանայք են ծառայում. ՌԻԱ ՆովոստիԹուրքիայում Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շվեդ լրագրող է ձերբակալվելՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը ուղերձով դիմում է ժողովրդինՊապիկյանի ազաբ բաշին վերահսկում է զինվորականներին. օրվա մամուլ (տեսանյութ)Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի. ԱբրահամյանՌուսաստանը հավատարիմ է պայմանավորվածությանը․ Պեսկով (տեսանյութ)Դնեպրոպետրովսկի մերձակայքում հարվածի հետևանքով` ՆԱՏՕ-ի սպաներ են զոհվելՊենտագոնի ղեկավարը կնոջն իր հետ բերել է՝ մասնակցելու գաղտնի հանդիպումներիԱրեւմուտքում խոսել են Ռուսաստանի իրավունքների մասին (տեսանյութ)Եվրահանձնաժողովը հայտնել է՝ երբ ընտրություններ կանցկացվեն Ուկրաինայում (տեսանյութ)Մեր պետությունը կարող է շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ. Վարդան ՈսկանյանՄյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆԵրևանում թալանել են «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենի «Infiniti»-նԹաիլանդում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի (լուսանկարներ)
Ամենադիտված