Ֆրանսիայում խոսել են Ուկրաինայի ԶՈւ-ի վախի մասին
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերի մարտիկներին վախեցնում է ՌԴ ԶՈՒ-ի կողմից օպտիկամանրաթելային դրոնների զանգվածային կիրառումը։ Այս մասին հայտնել է ֆրանսիական Le Monde պարբերականը։
«Մեզ համար դա հսկայական խնդիր է», - հոդվածում մեջբերվել է ուկրաինացի զինծառայողներից մեկի խոսքը:
Նյութի հեղինակի տվյալներով՝ հակամարտության ընթացքում տեղի է ունենում ռազմական տեխնոլոգիաների մշտական զարգացում, և հենց ՌԴ ԶՈւ-ն է կարողացել դրանում զգալիորեն հաջողության հասնել։
