Մյանմայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավից երկու կիլոմետր հեռավորության վրա 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նեյփիթայից 19 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 925 հազար մարդ: Աղետի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել մի քանի հզոր երկրաշարժեր, որոնցից յուրաքանչյուրը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումներ են զգացվել Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։
Մյանմայում շենքեր են վնասվել, բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են։ Ստորգետնյա ցնցումների պատճառով՝ փլուզվել է Իրավադի գետի վրայով անցնող կամուրջը և մասամբ ավերվել պատմական Մանդալայ պալատը։ Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։
Բանգկոկի երկնաքերերը սկսել են օրորվել, իսկ տանիքի լողավազաններից ջուրը սկսել է թափվել։ Քաղաքի թաղամասերից մեկում փլուզվել է անավարտ բարձրահարկ շենքը՝ փլատակների տակ թողնելով տասնյակ մարդկանց:
