Ուկրաինայում ռուսական զորքերի «բազմաթիրախային» հարձակման են սպասում
Աշխարհ
Ուկրաինացի զինվորականները և կառավարական վերլուծաբաններն ակնկալում են, որ Ռուսաստանի Զինված ուժերի հարձակումը կուժեղացնի ճնշումը Կիևի վրա և կամրապնդի Մոսկվայի դիրքերը բանակցություններից առաջ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
«Այդ քայլը կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տալ բոլոր հիմքերը՝ հետաձգելու ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ քննարկումները՝ հօգուտ նոր տարածքների որոնման», - ասվում է ուկրաինացի պաշտոնյաների զեկույցում:
Ըստ AP-ի աղբյուրների՝ Ռուսաստանը ծրագրում է գարնանը «բազմաթիրախային» հարձակում իրականացնել 1000 կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով:
