ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ դատարանը դադարեցրել է զանգվածային կրճատումները Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյում Քաղաքացիություն չունեցող անձինք կարող են իրավունք ունենալ ծառայելու ռուսական բանակում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին 

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել. Աննա Հակոբյան

Բլոգոսֆերա

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ: Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվողա ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում: Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին: Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը: Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին: Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում: Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը: Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը: Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես: Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ դատարանը դադարեցրել է զանգվածային կրճատումները Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյում Ռուսաստանը դուրս է եկել Բարենցի ծովի վերաբերյալ համաձայնագրիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական համաձայնագրիցՔաղաքացիություն չունեցող անձինք կարող են իրավունք ունենալ ծառայելու ռուսական բանակում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարը կարող է կորցնել համաշխարհային արժույթի իր կարգավիճակը․ Associated PressՌուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր և վիրավորներՍպիտակ տունը բացահայտում է կորոնավիրուսի «իրական ծագումը» Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունըԻնչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Առևտրային պատերազմը Boeing-ին ևս մեկ հարված է հասցնում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աբխազիայում նոր կառավարություն է ձևավորվելՀրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի հուշագրի տեքստը Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին Ուոլցն ու Ռուբիոն կոչ են անում ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ ավիացիոն պատժամիջոցները. PoliticoԻրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Ռուսաստանն արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «ձեռքերը լվանան»․ Մեդվեդև«Բոհեմ» թատրոնը, հիմնադրի ծննդյան օրվա առթիվ հրավիրում է դիտելու Նարեկ Դուրյանի «ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ» կատակերգությունը (տեսանյութ)Սահմանադրությունը ուզում է փոխել մի մարդ, ով 7 տարի մնացել է նույն դասարանում․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Եմենում զոհերի թիվն աճել էԷներգաօբյեկտներին հարվածների մորատորիումի ժամկետը լրացել է․ ՊեսկովՍա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել
Ամենադիտված