Ռուսաստանը դուրս է եկել Բարենցի ծովի վերաբերյալ համաձայնագրից
Աշխարհ
Ռուսաստանը չեղյալ է հայտարարում Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ Բարենցի ծովի վերաբերյալ 2007 թվականի համաձայնագիրը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Փաստաթուղթը նախատեսում էր Բարենցի միջազգային քարտուղարության ստեղծում՝ այս ծովում և եվրոարկտիկական տարածաշրջանում համագործակցությունը զարգացնելու համար։
Մոսկվան դուրս է գալիս նաև արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտում համագործակցության 2008 թվականի համաձայնագրից, որը կնքել են Բարենցի եվրաարկտիկական խորհրդի երկրները։
