Հայկ Սարգսյանի կողմից Սևանում խնջույք կազմակերպելու մասով տարվող աշխատանքների արդյունքներն այսօր կհայտնեն
ՀասարակությունՎերջին շրջանն աչքի ընկավ նրանով, որ որոշ պաշտոնյաներ, մոռանալով հակահամաճարակային կանոնները, ամբողջովին տրվեցին խրախճանքներին: Այս անգամ խնջույքի բուռն ցանկությունը դրսևորվեց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի մոտ, որը բազմամարդ խնջույք էր կազմակերպել Սևանի ափին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ ոստիկաններն ու քննիչներն այս պահին այնտեղ են և թերևս այսօր արդյունքների մասին կհայտարարեն։ Մեզ հետ զրույցում ոստիկանությունից էլ հայտնեցին, որ ոստիկանության մարզային վարչության ծառայողները, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ այցելել են նշված հաստատություն և ներկայումս համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ Ոստիկանությունից չցանկացան պատասխանել այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ խնջույք անցկացնելու մասին ինֆորմացիան դեռևս 10 օր առաջ հասանելի է եղել օնլայն հարթակում, սակայն նրանք, որևէ կերպ չեն կանխել դրա իրականացումը: