Լարված իրավիճակ՝ ԿԳՄՍՆ դիմաց. դիմորդները փակեցին ճանապարհները. կան բերման ենթարկվածներ
ՏեսանյութերԲուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում Արայիկ Հարությունյանի հետ, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս բուհ չընդունված դիմորդներին եւ նրանց ծնողներին մոտենալ ԿԳՄՍՆ շենքին:
Ոստիկանների պատը ճեղքելով՝ դիմորդները մոտեցան շենքին՝ «մենք ուզում ենք սովորել կարգախոսով: Ոստիկաները հորդորեցին ակցիայի մասնակիցներին պահպանել սոցիալական հեռավորություն:
Դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ իրենք դիմելու են Վարչական դատարան:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի պատրաստվում հանդիպել դիմորդների հետ, ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանն էլ իր հերթին նշեց, որ 1 ժամ կսպասեն, եթե հանդիպումը չկայանա՝ ուրիշ քայլեր կձեռնարկեն՝ չմանրամասնելով՝ խոսքն ինչի մասին է:
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հաղորդմամբ, բերման ենթարկվածներից է նաև բուհ չընդունված դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: