Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի
ԻրավունքՎերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին փաստաբանների բողոքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակել էր Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Ըստ Թովմասյանի հրապարակած փաստաթղթի՝ Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը անհիմն քաղաքական գործ են սարքել ու այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարել։