Լրագրող Անի Գևորգյանը հրավիրվել է ոստիկանություն և հաղորդում տվել. Էդգար Ջանոյան
ՀասարակությունԼրագրող Անի Գևորգյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել: Հաղորդման վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Դատախազությունից ոստիկանությունը ստացել է հրապարակումները և ընթացք տվել:
Հիշեցնենք, որ լրագրող Անի Գևորգյանը գրառում էր արել, որ իր աշխատանքային գործունեությամբ պայմանավորված հրապարակել են երեխայի լուսանկարը, վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես անդարդարձել էր լրագրողի ու իր երեխային սպառնալու հրապարակումներին և այդ կապակցությամբ գրություն ուղարկել Ոստիկանություն: Մի շարք լրագրողներ, քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ ևս անդրադարձել են հրապարակումներին ու դատապարտել դրանք: