Ջո Բայդենն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
Արտաքին ՔաղաքականԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց Բայդենը իր հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: