Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով անձինք են բերման ենթարկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՏելեգրամյան ալիքները տեսանյութեր են տարածել, որոնցում պատկերված են Ոստիկանության Արաբկիրի բաժնում բերման ենթարկված մի քանի անձինք: Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են «վարձու մարդասպաններ լինելու մեջ»:
Տեսանյութերի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանությունից:
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Կոմիտասի պողոտայից անձինք բերման են ենթարկվել Արաբկիրի բաժին: Այս պահին դեպքով նյութեր են նախապատրաստվում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: