«Թումո» կենտրոնի այգում հայտնաբերվել է ծառից կախված 34-ամյա կնոջ դի (լուսանկարներ)
Արտակարգ ՊատահարԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի է հայտնաբերվել:
Տեղում աշխատող ոստիկանը ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում նշեց, որ ծառից կախվածը 34-ամյա աղջիկ էր. «Աղջկա դին 10 րոպե առաջ հեռացրինք այգուց: Մանրամասներով հանդես կգանք ավելի ուշ»,- ասաց ոստիկանը:
Այգու հսկիչներից ևս փորձեցինք մանրամասներ իմանալ, սակայն վերջիններս ասացին, որ տեղյակ չեն եղել այդ դեպքից և որևէ արտառոց բան չեն նկատել:
Նշենք, որ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնել դեպքի վայրի զննություն։