Սոթքի հանքը դադարեցրել է աշխատանքը. գիշերը կրակոցներ են եղել
ՀասարակությունԱդրբեջանական զինված ուժերը ամբողջ գիշեր կրակ են արձակել նաև Սոթքի հանքի ուղղությամբ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Նա նշեց, որ հանքի աշխատանքը դադարեցվել է. «150 աշխատակից, որոնք գիշերվա ժամերին հերթապահություն են իրականացնում տարհանվել են: Մեր աշխատակիցներից տուժած չկա: Տարհանվել է նաև տեխնիկան»,- նշեց նա:
Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ թեև այս պահին կրակոց չկա, սակայն հանքավայրում միայն պահակային ծառայությունն է աշխատում։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ևս Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Անկանոն կրակոցներ էին հնչել Սոթքի հանքի տարածքում։ Լարված իրավիճակի պատճառով էլ հանքավայրի մոտ 150 աշխատակից ղեկավարության որոշմամբ լքել էր հանքի տարածքը։
Սոնա Հարությունյան