Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով. նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամ Հոբելյանական խաղաշապիկ՝ 100-րդ խաղի կապակցությամբ․ Ինտերի նվերը՝ Մխիթարյանին Սևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Արարատում կրակnցներ են եղել․ Shamshyan Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է ՈւՂԻՂ․ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան. նրան դիմավորել է այդ երկրի փոխվարչապետը ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը 

Ձերբակալվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը

Իրավունք

2021թ. սեպտեմբերի 14-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տևական ժամանակ իրականացված քննչական և դատավարական այլ համակողմանի գործողությունների արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել  2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մ.Ա.-ի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ 

Ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ առաջարկությունը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու և վերջինիս կողմից տվյալ փաթեթը երեք անգամ լրամշակելու նպատակով հետ վերադարձված լինելու պարագայում՝ Մ.Ա.-ն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և հիշյալ հասցեներում գտնվող հողամասերը,  իր համապատասխան որոշումներով, բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Բացի այդ, վերը նշված ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեներում գտնվող 0,0999 հա մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով օտարելու՝ անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և կեղծ տվյալներ ներառելով իր համապատասխան որոշման մեջ՝ փոխել է հիշյալ հասցեում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը. բնակավայրերի այլ հողերից՝ դարձնելով հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, կազմվել և Մ.Ա.-ի կողմից ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք, այն մասին, թե իբր, Վանաձոր համայնքի Ուսանողական փողոցի 14/1-10 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքի նկատմամբ, որի նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման:

Դրանից հետո Վանաձոր համայնքի ղեկավար Մ.Ա.-ն նշված հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700  ՀՀ դրամով օտարել է:

Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված, Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14/1-9 հասցեում գտնվող 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և իր կողմից կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հիշյալ հասցեներում գտնվող հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝  համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 ՀՀ դրամով այդ հողամասը ևս օտարել է:

Ավելին, մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մ.Ա.-ն պարտավոր լինելով հետևել համայնքային հողատարածքների՝ նպատակային նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև պարտավոր լինելով կասեցնել և կանխարգելել չնախատեսված վայրում և այլ գործառնական նշանակության հողամասում գերեզմանների կառուցումը՝ չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի տիկնոջ մայր Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում  հուղարկավորություններ իրականացնելու նպատակով. այն դեպքում, երբ Լոռու մարզպետարանի կողմից Մ.Ա.-ն տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:

Վանաձորի համայնքի նախկին ղեկավար Մ.Ա.-ի հանցավոր գործողությունների արդյունքում՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը և պետությունը զրկվել են վերը նշված տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, չեն պահպանվել բնակելի շենքերից գերեզմանատների մինչև 300 մետր հեռավորության վրա գտնվելու՝ բնակչության առողջության սանիտարահամաճարակային նորմերի ապահովման պահանջները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Մ.Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով. նախկին 18-35 ՀՀ դրամ սակագնի փոխարեն՝ 1 րոպեն 8,91 ՀՀ դրամԻրավական առումով՝ Ուկրաինան իրավունք ունի Արևմուտքից ստացած զենքերով հարվածել ՌԴ տարածքին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հոբելյանական խաղաշապիկ՝ 100-րդ խաղի կապակցությամբ․ Ինտերի նվերը՝ ՄխիթարյանինՍևակ Ամրոյանը հրապարակել է առաջնեկի լուսանկարը Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Գերմանիայի համագործակցության 2025 թվականի ծրագիրը Արարատում կրակnցներ են եղել․ Shamshyan Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է ՈւՂԻՂ․ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են. Պուտինը հանդիպել է Փեզեշքիանի հետ Կինոակադեմիան պետք է վերանայի որոշումը․ հայտարարություն Վահագն Խաչատուրյանը ժամանել է Թուրքմենստան. նրան դիմավորել է այդ երկրի փոխվարչապետը ԱԺ նախագահն ընդունել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիմումը Երկրին հազվագյուտ գիսաստղ է մոտենում․ NASAՀայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունըՕդի ջերմաստիճանը կնվազի Բագրատ Սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի․ Քոչարյան (տեսանյութ)63-ամյա բնակիչը տանից էշով դուրս էր եկել ու չէր վերադարձել․ բացահայտվել են uպանության հանգամանքները 2008-ից հետո ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018-ից քաղաքականությունն է զբաղվել ինձնով․ Քոչարյան (տեսանյութ)Չեք նկատել՝ ես նման բաներից չեմ վախենում․ Քոչարյանն իրեն կալանավորելու մասին (տեսանյութ)Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով 100 մլն դրամ վարկ՝ 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը COP29-ին ընդառաջ պահանջում են գերիների ազատ արձակումըՊատրաստ եմ մեռնել Պուտինի հետ․ Սթիվեն ՍիգալԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Դատարանը կալանք տվեց աշակերտի նկատմամբ սեռական բռնության փորձ արած ուսուցչին (լուսանկարներ)Ի՞նչ էր անում պատասխանատու սպան, երբ զինվորին հասցնում էին ինքնասպանության. MediaHub ՀՀ նախագահն Աշխաբադում մասնակցել է թուրքմեն բանաստեղծի 300-ամյակին նվիրված համաժողովին Մանրամասներ՝ Գյումրու գարեջրի սեփականատիրոջ ձերբակալությունիցՉկա մեղադրանք, չկա հոդված. Ռոբերտ Քոչարյանը` իր դեմ վերաբացված գործի մասինՄարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը ՀՀ ԱԳՆ-ն կվադրոբերների չորեքթաթ դիվանագիտություն Է վարում. փաստաբան Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումն է Բաքվից հնչող պահանջների պահանջը. Գագիկ Բաղունց Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և նրա կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամԽոշոր հրդեհ՝ Երևանում. «Ford Transit»-ը վերածվել է մոխրակույտի Միացե՛ք, որպեսզի մեր հայորդիներն ազատ արձակվեն․ Լարիսա Ալավերդյանի կոչըՄանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն Աշոտյան Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ կհանդիպի Սահիբա Գաֆարովայի հետ Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Պուտինը կհանդիպի Իրանի նախագահի հետ Ես չգիտեմ ինչպես ստանձնեցի պաշտպանի կարգավիճակը ըստ դատավորի օգնականի․ ՎարդևանյանՀոկտեմբերի 11-ի աստղագուշակՍարգիս Քլոյանը պահանջում է խստացնել Ռոբերտ Քոչարյանի պատիժըԵրթևեկության փոփոխություն՝ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկից Հոռոմ ուղղությամբ ճանապարհին Ռ. Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, նրանք համարվում են մեղադրյալ (տեսանյութ)Նարեկ Տերյանն ազատման դիմում է գրել
Ամենադիտված