Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանը Կրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվել Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.Բադալյան ՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է Արհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտել Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան ԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներ Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները 

Մանդատդ դի՞ր, ընդդիմադիր․ Արմեն Աշոտյան

Քաղաքական

44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։

Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ մասնավորապես, մասնակցությանը։

Ավելին, պատերազմից 2 ամիս անց զորացրվելուց հետո անձամբ եմ խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չառաջարկել ինձ առաջադրվել արդեն այդ ժամանակ նշմարվող արտահերթին։ Ուստի ներկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներին առավել քան օբյեկտիվ եմ և անաչառ։

 Ամենասկզբից էլ ասեմ, որ 2021-ի ընտրություններին հաջորդած հիմնական զարգացումները միայն ամրապնդում են այն տեսակետը, որ այդ ընտրությունները պետք էին բոլորին, բացի հայ ժողովրդից, և դրանց մասնակցելը սխալ որոշում էր։ Թող չնեղանան ինձանից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում՝ իմ ընկերները, նրանց գործունեությունն այսօրվա օրենսդիրում նույնպես չի բավարարում հանրային դաշտի հիմնական ակնկալիքները (մեղմ ասացի, որովհետև սա առանձին բարդ խոսակցություն է)։

Սակայն, այսքանով հանդերձ, պիտի ուղիղ և հիմնավոր պնդեմ, որ այս անգամ ևս ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու քննարկումները նույնիսկ իրացման դեպքում անգամ կես քայլով չեն մոտեցնի մեզ մեր պայքարի հիմնական նպատակին՝ իշխանափոխության միջոցով կանխել Հայոց պետականության շարունակվող ոչնչացումը։

Հերթով անդրադառնանք դաշտում հնչող այդ առաջարկության հիմնական հիմնավորումներին։

1. «Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը կառաջացնի սահմանադրական ճգնաժամ»։

Այս փաստարկը ՀՀ Սահմանադրության հետ որևէ իրական աղերս չունի, և բազում բանիմաց իրավաբաններ քանիցս անդրադարձել են այս հարցին։ Ցավոք, նույնիսկ ֆորմալ առումով «անընդդիմադիր» խորհրդարանը մնալու է սահմանադրական իրավակարգի օպերացիոն ինստիտուտ։ Մանդատներից հրաժարվելը չի առաջացնելու սահմանադրական ճգնաժամ։ Տխուր է, բայց փաստ։

2. «Մանդատները վայր դնելը բերելու է քաղաքական ճգնաժամի»։

Ավաղ, այս հիմնավորումը նույնքան նաիվ է, որքան ոմանց մոտ դեռևս գոյություն ունեցող ինքնախաբեությունը, թե «Նիկոլը չուզելով, չհասկանալով, չջոկելով է» մեզ հասցրել այս ազգային աղետին։ Նախ, Հայաստանն առանց այդ էլ՝ 2018-ից մեկնարկած, իսկ 2020-ից՝ բացահայտ դարձած քաղաքական չհանգուցալուծվող ճգնաժամի մեջ է, ու դա բացարձակ փաշինյանական ռեժիմի ֆեյխոային չէ։ Նրանք շարունակում են համառորեն կյանքի կոչել այն ծրագիրը, որի համար միամիտ ժողովրդի ձեռամբ, բայց դրսի ստվերային տիկնիկավարների քավորությամբ բերվել են իշխանության։

3. «Միջազգային հանրությունը կտեսնի և քայլեր կձեռնարկի»։

Նույնիսկ չգիտեմ, սա՞ է ավելի միամիտ սպասելիք, թե՞ նախորդը։ Եթե չգիտեք, կոշտ ու կոպիտ ասեմ. Արևմուտքը Նիկոլին ցանկացած ներքաղաքական ապօրինություն, խայտառակություն, լպիրշություն ներելու է, հանդուրժելու է և աչք է փակելու, ինչպես անում է առ այսօր՝ թքած ունենալով ոստիկանական բռնությունների, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների, ծաղկող կոռուպցիայի, խամաճիկային դատարանների, քաղբանտարկյալների առկայության և այլ բազում աղաղակող խնդիրների վրա։ Ուստի, սա ցավով եմ նշում, թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը խորը և համապարփակ փաթաթած ունեն Նիկոլի լուկաշենկոյացման ակնբախ իրողությունը։

4. «Մեկ է, այս ԱԺ-ից օգուտ չկա, թող դնեն ու դուրս գան»։

Այս տեսակետը, ինչպես արդեն ասացի, կարելի է քննարկել իր առաջին մասով. այո, նույնիսկ ստեղծված իրավիճակում պառլամենտական ընդդիմադիրներից ակնկալիքներն ավելի մեծ կարող են լինել։ Ավելին, վստահ եմ, որ նրանց մեջ կան անհատական խաղով տարված և կոլաբորացիոնիստ եզակի տարրեր։

Ավելի անկեղծանամ. վստահ եմ նաև, որ երկու ընդդիմադիր դաշինքների նախընտրական ցուցակներում հաջորդիվ քիչ չեն լինի մարդիկ, որոնք կվերցնեն վայր դրած մանդատները, երբ հերթն իրենց հասնի, և հավեսով կկցագրվեն փաշինյանական մեծամասնությանը։

Չմոռանանք նաև, որ ընդդիմադիր խմբակցությունները նաև իրավունք ունեն մինչև որոշակի մակարդակ մասնակցել ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, ինչը, անկախ որևէ ընտրություններին այդ ուժերի մասնակցության հարցից, վերահսկողության որոշակի գործիք է։

Սրանք էին ընդդիմության մանդատները վայր դնելու գաղափարի ջատագովների հիմնական փաստարկները։

Ի դեպ, այդ ջատագովներն էլ միատարր չեն. նրանց մեջ իրականում ազնիվ, մաքուր, բայց միամիտ մարդկանց կողքին կան արդեն մի քանի անգամ «խփած աղվեսներ», որոնց շարժառիթները հեռու են անկեղծ կամ հայրենասիրական լինելուց և պայմանավորված են նեղ անձնական շահով կամ լատենտ նիկոլական լինելու հանգամանքով։

 Հ.Գ. Սա էլ ասեմ, անկախ նրանից, թե ով կնեղվի. մանդատները վայր դնելու մասին ակտիվացող խոսակցությունները հերթական ընդդիմադիր շարժման անհաջողության սիմպտոմներից մեկն են (կյանքն է ցույց տվել)։ Ուստի, կողմնորոշվեք, փլիզ. Կա՛մ մանդատների թեման շարունակենք ծամծմել, կա՛մ շարժումը չի մարել…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

 10.10.2024

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմ
Ամենադիտված