Փաշինյանին հարցրեք՝ ինչու՞ ՄԱԿ-ում չխոսեց հայ գերիներից․ Արցախի ՄԻՊ
ԻրավունքԱրցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջով նամակը փոխանցեց ՄԱԿ-ի գրասենյակին։ Նա նշեց, որ այդտեղ են գերեվարված անձանց ազատ արձակելու և մարդկանց ճակատագրերը հասկանալու համար։
Հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնիս չխոսեց գերիների մասին, Արցախի ՄԻՊ-ն ասաց․ «Այդ մասին պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը առիթ էր բացառապես հումանիտար բնույթի հարցը բարձրաձայնելու և միջազգային բարձր ատյանից հանրության ուշադրությունը դրա վրա հրավիրելու համար։ Ես չեմ կարող ասել՝ ինչու չբարձրաձայնվեց»,- նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, երբ տեսնում են՝ Հայաստանի իշխանությունները գերիներին վերադարձնելու և անհետկորածների հարցով քայլեր չեն ձեռնարկում, ապա պետք է հանրային ճնշում իրականացնեն և անեն այնպես, որ հարցը օրակարգում պահեն։