Սարգիս Քլոյանը պահանջում է խստացնել Ռոբերտ Քոչարյանի պատիժը
ԻրավունքՄարտի 1-ի վերաբացված դատական գործով հանդես եկավ այդ իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը, տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը, ով դատարանից պահանջեց խստացնել Ռոբերտ Քոչարյանի պատիժը և ավելացնել ևս մեկ հոդված։
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդումը դադարեցնելուն, ապա ես կարծում եմ, որ այն ոչ թե պետք է դադարեցնել այլ առաջարկում է ևս մեկ հոդված ավելացնել, որը կոչվում է 0038։ Այնհուժկու հրամանագհիր է, որը իր մեջ ներառում է ահաբեկչություն։ Եթե թույլ կտաք կբացեմ փակագծերը»,- ասաց Քլոյանը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով իրավահաջորդ Սարգիս Քլոյանը հարում է ներկայիս իշխանություններին։ Ավելին նրա դուստրը՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։