ՀՀ ԱԳՆ-ն կվադրոբերների չորեքթաթ դիվանագիտություն Է վարում. փաստաբան
ՔաղաքականՀատկապես այս օրերին, երբ Ադրբեջանում պատրաստվում են խոշոր միջազգային միջոցառման, պետք է պահանջենք, որ միջազգային կառույցներ բարձրացնեն թշնամու բանտերում գտնվող հայ ռազմագերիների հարցը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ԱԳՆ շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում շեշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Բայց այստեղ կա մի մեծ պրոբլեմ, որը կապված է հենց այս շենքում աշխատող մարդկանց հետ: Բոլոր տեղերից մենք ստանում ենք պատասխաններ, որ գիտեք, ձեր պետությունն այդ հարցով նախանձախնդիր չէ, ի՞նչ եք մեզնից պահանջում: Ցավոք սրտի, այդ խոսքերին դժվար է հակադարձել: Դրա համար հենց ԱԳՆ-ի շենքի առջև կարելի է արձանագրել, որ այս շենքում իրականացվում է ոչ թե արժանապատիվ դիվանագիտություն, այլև կվադրոբերների դիվանագիտություն, չորեքթաթ դիվանագիտություն: Իմ պատկերացմամբ, այստեղ մեր գտնվելն ամոթանքի նշան է այն մարդկանց համար, որոնք աշխատում են այստեղ»,-ասաց նա:
Նշենք, որ առավոտից բողոքի ակցիաներ են իրականացվում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։