ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումն է Բաքվից հնչող պահանջների պահանջը. Գագիկ Բաղունց
Քաղաքական
«Բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չի բերի այս կամ այն աստիճանի շատ կամ քիչ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Բաքվի բանտում պահվող մեր գերիների ճակատագրին, ապա այստեղ նույնպես Հայաստանի իշախնությունների քաղաքականությունը բավականին ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին և նման մոտեցումները, ՀՀ կողմից կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, որոնք գնալով խորանալու են»,- այս մասին այսօր «Ազատե՛ք Բաքվում պահվող հայ ռազմագերիներին» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը։
Ըստ նրա՝ նման ակցիաները պահանջված և անհրաժեշտ են, և հայկական կողմի պարտքն է գոնե նման ակցիաներով հնչեցնելու պահանջները։
«Բայց եթե հիմքում չենք ունենում պետական մակարդակով՝ մոտեցուներն ու դիրքորոշումները ակցիաների էֆեկտիվությունը կորում է։ Քանի որ մոտ մեկ ամսից COP29-ի միջոցառումներն են, որը տեղի կունենա Բաքվում, միջազգային հանրության ուշադրությունը այդ միջոցառմանը պետք է զուգորդվի մեր պահանջների հստակ ներկայացմամբ, որ չունենալով հենարան մեր իշխանությունների կողմից գոնե օգտվենք առիթից։ ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները և իրենց ակտիվ մասնակցություն ունենան արցախահայության իրավունքների և հավաքական վերադարձի Արցախ»,- նշեց Բաղումյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)