Օկուպացված Շուշիում, Հադրութում և Մատաղիսում մզկիթներ են կառուցվում
Արցախ![Օկուպացված Շուշիում, Հադրութում և Մատաղիսում մզկիթներ են կառուցվում](/timthumb.php?src=disc/24-05-22/726f3e08125da429110c66e6e213d592.jpg&w=780)
Արցախի օկուպացված տարածքներում՝ Շուշիում, Հադրութում ու Մատաղիսում «աշխատանքներ են տարվում մզկիթների ու աղոթատեղիների հայտնաբերման ուղղությամբ»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Գյունդուզ Իսմայիլովը, գրում է APA-ն։ Իսմայլովը հայտարարել է, որ իբրև թե «այս տարածքներում մինչ օրս հայտնաբերվել է 67 մզկիթ»։
Գործակալությունը գրում է, որ Իսմայլովի խոսքով՝ «նոր մզկիթների շինարարությունը շարունակվում է Հադրութում, Շուշիում և Մատաղիսում»։
![](banners/armflix.jpg)