«Հիմա իմ կյանքում դադարի փուլ է»․ Լիլիթ Բասյանի նոր գրառումը
ԺամանցՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը կրում է կապույտ տոպ, որը համադրել է գոտկատեղը բարձր, սպիտակ գույնի տաբատի եւ բաճկոնի հետ։ Նա արձակել է մազերը, մեղմ շպարով է։ «Հիմա իմ կյանքում դադարի փուլ է։ Դադար ամեն ինչից եւ բոլորից: Կարեւորը հոգուս արեւն է, որը կարող է ջերմացնել բոլորին։ Ես ինձ թույլ կտամ մի քանի օրով անջատվել, որպեսզի նորից քրտնաջան աշխատեմ», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է սննդաբանը։