Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը հայտնի է
ՔաղաքականԸստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացել է հավաստի աղբյուրներից: Շուտով կլինի այս տեղեկության հաստատման մասին հայտարարություն:
Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է: