Էրեբունիում նկարահանված աղմկահարույց տեսանյութի «հերոսը» ներողություն է խնդրել հայերից (տեսանյութ)
ՏեսանյութերԷրեբունի ամրոցում նկարահանած պոռնոֆիլմի «հերոսը»` Ստասը, տեսաուղերձով դիմել է հայերին և ներողություն խնդրել:
«Ես Ստասն եմ: Ուզում եմ խոսել Էրեբունի ամրոցում նկարած տեսանույթի մասին: Ես պատասխանատու եմ իմ ընտանիքի համար: Խոսում եմ նաև իմ կնոջ անունից. սիրելի հայ ժողովուրդ ես ներողություն եմ խնդրում մեր արարքի համար: Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սուրբ օբյեկտ է: Միայն հիմա ենք գիտակցում, որ արել ենք մի արարք, որը վիրավորել է հայ ժողովրդի զգացմունքները, ովքեր միշտ այդքան բարի են եղել մեր հանդեպ: Հավատացեք, մենք չէինք ուզում վիրավորել որևէ մեկի զգացմունքը, և անկեղծորեն զղջում ենք մեր արարքի համար: Մենք հեռացրել ենք այդ տեսանյութը անմիջապես, երբ հասկացանք, որ այն վրդովվեցրել է հանդիսատեսին, ինչպես նաև ջնջել ենք մեր բոլոր ալիքները սոցիալական ցանցերից: Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի: Ներողություն ենք խնդրում»,- ասել է Ստասը: