Սերբիայի և Կոսովոյի սահմանին բախումներ են սկսվել (տեսանյութ)
Լրատվամիջոցների տվյալներով՝ Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին կրակոցներ են հնչել։ Կոսովոյի հատուկ ջոկատայինները փակել են Սերբիայի հետ սահմանը: Ի պատասխան դրան՝ սերբական բանակը բերվել է բարձր պատրաստականության, հայտնում է MK.ru-ն։
Ըստ espreso.co.rs-ի՝ այսօր կեսգիշերին պետք է սկսվի Պրիշտինայի գործողությունը, որը զորքեր կուղարկի Յարինյե և Բռնյակ՝ դադարեցնելու սերբական անձը հաստատող փաստաթուղթ ունեցող մարդկանց անցումը:
Հյուսիսային Միտրովիցայում ժամը 17:40-ին օդային վտանգի ազդանշաններ են հնչել, ինչը խուճապ է առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր զգուշացրել է, որ Սերբիան թույլ չի տա սերբերի հերթական ջարդը Կոսովոյում։
«Իմ խնդրանքը բոլորին՝ ամեն գնով խաղաղություն պահպանելու համար, խնդրում եմ ալբանացիներին մտափոխ լինել, իսկ սերբերին՝ չտրվել սադրանքներին, խնդրում եմ Կոսովոն ճանաչած խոշոր երկրների ներկայացուցիչներին թույլ չտալ իրենց խնամակալության տակ գտնվողներին հակամարտություն հրահրել», - ասել է Սերբիայի նախագահը։