Հնդկաստանը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել
ԱշխարհՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը կիրակի օրը հայտարարել է, որ հնդիկ զինվորականները հաջողությամբ փորձարկել են հեռահար հիպերձայնային հրթիռ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«Հնդկաստանը հասել է կարևոր հանգրվանի՝ Օդիշայի ափերի մոտ գտնվող Դոկտոր Աբդուլ Ղալամ կղզուց հեռահար հիպերձայնային հրթիռի հաջող թռիչքային փորձարկում»,- X–ում գրել է նախարարը:
Նա նշել է, որ խոսքը գնում է «պատմական պահի» մասին, և որ երկիրը միացել է հիպերձայնային զենքի տեխնոլոգիա ունեցող համաշխարհային տերությունների բացառիկ խմբին։ Նախարարը շնորհավորել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը (DRDO), Հնդկաստանի զինված ուժերին և արդյունաբերությանն այդ նվաճման համար։