Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում մուրացկաններ և պորտաբույծներ չեն լինի
ԱշխարհԱռաջիկա հինգ տարում Բելառուսից կվերանան մուրացկանները և պորտաբույծները։ Այս մասին Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է բերքահավաքի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ, հայտնում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով, ցավոք, երկրի ոչ բոլոր քաղաքացիներն են պատրաստ աշխատել որպես արտադրության աշխատողներ։ Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է «շարժվի» և գումար աշխատի իր ու իր ընտանիքի համար։
«Կօգնենք, աշխատատեղ կտրամադրենք։ Միայն թե գնացեք աշխատելու: Նրանք, ովքեր խանգարում են մարդկանց ապրել <...> Ընկերներ, մենք ձեզ հետ լրջորեն կզբաղվենք, մի նեղացեք»,- նշել է նա։