ԱՄՆ-ը պետք է զգուշությամբ մոտենա Թայվանի հարցին․ Սի Ծինփինը՝ Բայդենին
ԱշխարհՄիացյալ Նահանգները պետք է հատուկ զգուշությամբ մոտենա Թայվանի խնդրին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Միացյալ Նահանգները պետք է հատուկ զգուշությամբ մոտենա Թայվանի խնդրին, միանշանակ դեմ հանդես գա «Թայվանի անկախությանը» և աջակցի Չինաստանի խաղաղ վերամիավորմանը»,- ասել է Սի Ծինփինը:
Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը հետաքրքրված է Թայվանի նեղուցում խաղաղության պահպանմամբ, ապա չափազանց կարևոր է, որ հստակ հասկանա Թայվանի ադմինիստրացիայի ղեկավար Լայ Ցինդեի և Դեմոկրատական առաջադիմական կուսակցության իրական էությունը, որոնք ձգտում են հասնել Թայվանի անկախությանը: