Զոհվել է «Հըզբոլլահ» շարժման մամուլի ծառայության ղեկավարը
ԱշխարհԼիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աֆիֆը սպանվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jadeed-ը։
«Հըզբոլլահի մամուլի ծառայության ղեկավար Մուհամմեդ Աֆիֆը սպանվել է Բեյրութի վրա իսրայելական հարձակման հետևանքով»,- հայտնել է լիբանանյան հեռուստաալիքը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, օրերս Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացը հայտարարել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման պարտության մասին։