Երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վարչապետի տան ուղղությամբ (տեսանյութ)
ԱշխարհՇաբաթ օրը՝ նոյեմբերի 16–ին, երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիա քաղաքում գտնվող տան ուղղությամբ և ընկել այգում։
Նեթանյահուն և նրա ընտանիքը միջադեպի պահին տանը չեն եղել, հայտնում է DW-ն` AFP-ին հղումով։ Իսրայելի ոստիկանությունը և ներքին անվտանգության ծառայությունը՝ «Շին Բեթը», համատեղ հայտարարության մեջ կատարվածն անվանել են «վտանգավոր էսկալացիա»։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և անվտանգության ծառայությունը։