Իրանը 1 տրիլիոն դոլար փոխհատուցում է պահանջել ԱՄՆ-ից
ԱշխարհԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Իրանին 1 տրիլիոն դոլար՝ Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառած վնասի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի իրավական հարցերով տեղակալ գեներալ Ալի Շամխանին։
«Ամերիկացիները Իրանին պետք է վճարեն 1 տրիլիոն դոլար փոխհատուցում այն վնասի համար, որը հասցրել են մեր երկրին՝ զսպելով նրան», - ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ մեջբերում է նրա խոսքերը Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գեներալը նշել է, որ ԱՄՆ-ը սկսել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իսլամական հեղափոխությունից և «լրտեսների բույնի» (Թեհրանում ամերիկյան դեսպանատան) գրավումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո։ Շամխանին նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները Մերձավոր Արևելքում աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, որոնք վնաս են հասցնում Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանը։