Մեր ընտանիքի համար 2022 թվականի սեպտեմբերի 1-ն իսկապես բացառիկ տոն է, որովհետև իմ Ռուբենը գնաց դպրոց. Վարդևանյան
Բլոգոսֆերա«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր ներկան դաժան ձևով ապացուցեց ու փաստեց, որ հենց գիտելիքը ուժ է, իսկ դրա բացակայությունն` արհավիրք:
Մեր ընտանիքի համար 2022 թվականի սեպտեմբերի 1-ն իսկապես բացառիկ տոն է, որովհետև իմ Ռուբենը գնաց դպրոց: Հետևաբար առանձնահատուկ, շատ ջերմ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջին դասարանցիներին ու իրենց ծնողներին: Այն բոլոր ապրումներն, որ այսօր զգացել եմ գիտեմ բոլորի մոտ է..»: