Լուրջ խնդիրներ կունենաք․ Իրանի բանակի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջանին
ԻրանԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին «Ուժ» խորագրով զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ ասել է.
«Ցավոք սրտի, սիոնիստական ռեժիմը ներթափանցել է Իրանի հարավային և հյուսիսարևմտյան հարևան երկրներ։ Մենք ասում ենք այս երկրների կառավարություններին՝ Իսրայելին տեղ մի տվեք ձեր երկրում, քանի որ սիոնիստական ռեժիմը անկայունության աղբյուր է։ Մենք վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունը ցանկացած պարագայում, բայց դուք խնդիրներ կունենաք»։
Ըստ Սալամիի՝ Իրանի քաղաքականությունը հարևանների նկատմամբ հիմնված է բարեկամության և քաղաքական համագործակցության վրա, սակայն եթե այդ հարևանների միջոցով սպառանալիք լինի Իրանի ժողովրդի և երկրի համար, Իսլամական Հանրապետության քաղաքականությունը նույնպես կփոխվի։