Օլգա Բուզովան տան համար նախատեսված հագուստի հավաքածու է թողարկել
ԼուսանկարներԵրգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ներկայացրել է տնային հագուստի հավաքածուն։ Այս մասին աստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
36-ամյա Օլգա Բուզովան բաժանորդներին պատմել է իր նոր բիզնես նախագծի՝ տան համար հագուստի հավաքածուի մասին, որը նա ստեղծել է կոսմետիկ խանութների ցանցի հետ միասին։ Երգչուհին իր անձնական բլոգում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունում սեփական շարքի հագուստով։
«Մութ Սիբիրյան լեռներ, որոնց հետևում արևը ծագում և մայր է մտնում։ Սիբիրի թափանցիկ և միևնույն ժամանակ անհուն կապույտ լճեր։ Խորը հոսող Սիբիրյան գետեր։ Այս ամենը արտացոլված է ամենահարմարավետ դիզայնի մեջ և գեղեցիկ իրեր, որոնք ես, աղջիկներս, ստեղծել եմ ձեզ համար, որպեսզի ցանկացած իրավիճակում՝ լոգարանում, անկողնում կամ խոհանոցում, ձեր սիրելի տնային գործերն անելիս, դուք ձեզ իսկական արքայադուստր զգաք»,- գրել է Բուզովան։