Ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ․ Լևոն Զուրաբյան
ԲլոգոսֆերաԼևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․
Մամուլի որոշ միջոցներ, աղավաղելով իմ խոսքերը, գրել են, որ «Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ-ը կմիանա Հայկ Մարությանին»:
Իրականում, ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ:
Երբ լրագրողը պնդել է այն հարցադրումը, թե արդյո՞ք ես բացառում եմ Մարությանի հետ համագործակցությունը, ես բառացիորեն պատասխանել եմ. «Ինչու՞ պիտի բացառեմ»: Մնացածը լրագրողների երեւակայության արգասիքն է: