Մի գիշերում միլիոնատեր դարձած տղամարդն իր համար կին է փնտրում
ԱյլԳերմանական Դորտմունդի բնակիչ Կուրսաթ Յըլդըրըմը մեկ գիշերվա ընթացքում միլիոնատեր է դարձել՝ վիճակախաղով գրեթե տասը միլիոն եվրո հաղթելու շնորհիվ: Bild-ին տված հարցազրույցում նա հայտարարել է կնոջ որոնումների մասին։
41-ամյա Յըլդըրըմը սեպտեմբերի 24-ին շահել է վիճակախաղը։ Տղամարդը, սակայն, չի թաքցրել իր դեմքը, ինչպես վերջերս արել է չինացին, ով չի ցանկացել ընտանիքին հայտնել իր շահած գումարի մասին։ Գերմանացին անմիջապես թողել է իր աշխատանքը պողպատի գործարանում և գնել երկու շքեղ սպորտային մեքենա՝ նախանձ մարդկանց ծաղրելու համար, ինչպես նաև գումար է ուղարկել իր ծնողներին և եղբայրներին:
Նա լրագրողներին ասել է, որ կին է փնտրում, որին կարող է վստահել ամեն ինչում։
«Ինձ համար միեւնույն է՝ նա շիկահեր է, թե թխահեր։ Ես պարզապես ուզում եմ սիրահարվել: Փնտրում եմ մի կնոջ, ով սիրում է ճանապարհորդել և պատրաստ է ամուսնանալ ինձ հետ»,- ասել է նա:
Սակայն, միլիոնատերը զգուշացրել է, որ կարողանում է ճանաչել կանանց, ովքեր ցանկանում են հեշտ գումար ստանալ։ Բացի այդ, նա հոգացել է անվտանգության մասին՝ ապահով թաքցնելով գումարը։
Յըլդըրըմն ասել է, որ իր շրջապատի մարդկանցից շատերը փող են խնդրում իրենից։ «Զանգում են անգամ նրանք, ում ես տասնամյակներ շարունակ չեմ տեսել։ Բոլորը հանկարծ դարձան իմ ընկերները»,- մեկնաբանել է նա։
Ապագայում տղամարդը երազում է օգնել կարիքավորներին։ Նա նախատեսում է գնալ Աֆրիկա՝ երեխաներին նվերներ տալու։ «Ես կարող եմ շատ մարդկանց երջանկացնել: Ես երբեք ամբարտավան չեմ դառնա և չեմ մոռանա, որ հասարակ բանվորների ընտանիքից եմ»,- խոստովանել է նա։
Բայց նույնիսկ մուլտիմիլիոնատեր դառնալուց հետո գերմանացին շարունակում է վիճակախաղ խաղալ, քանի որ այլեւս չի կարողանում հրաժարվել իր 15 տարվա հոբբիից։