Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վերջիններս քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը։
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը և եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։