Սխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանը
ՀասարակությունՍխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանը, նախազգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Լուբեննիկովը: Այն մասին, թե ինչ այլ գործոններ են ազդում այս ցուցանիշի վրա, բժիշկը պատմել է Telegram-ում։
Բժշկի խոսքով՝ սերմնահեղուկի որակի վրա բացասաբար կարող են ազդել կիպ սինթետիկ ներքնազգեստը, ինչպես նաեւ տաբատի գրպանում բջջային հեռախոս կրելը։
«Բջջային հեռախոսը էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է, իսկ սինթետիկ նեղ ներքնազգեստը բարձրացնում է ամորձիների ջերմաստիճանը։ Ճառագայթումը և ջերմաստիճանը կարող են զգալիորեն նվազեցնել սերմնահեղուկի որակը», — բացատրել է Լուբեննիկովը:
Բժիշկը հավելել է, որ դրա որակի վրա ազդում է նաև սեռական կյանքի կանոնավորությունը, ավելորդ քաշի առկայությունը, վնասակար սովորությունները և ֆիզիկական ակտիվությունը տղամարդու կյանքում: