Արթիկում լարված իրավիճակ է ստեղծվել. սպասում են Փաշինյանին
ՀասարակությունEuromedia24.com-ի տեղեկություններով, վաղը՝ հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելելու է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք։
Ըստ տեղեկությունների, Փաշինյանը այցելելու է Արթիկում վերակառուցված մանկապարտեզները ստուգելու։
Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում քաղաքում, որն էլ լարված իրավիճակ է ստեղծել։
Անգամ շինարարական ընկերություններին պարտադրվել է կատարել բոլոր շտկումները, որպեսզի Փաշինյանը հանկարծ անորակ կախիչներ և ծորակներ չնկատի։
Սևակ Հովհաննիսյան