ՀՀ անկախությունը կարևոր է տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների պայմաններում․ ՄԹ-ում ՀՀ դեսպան
ՔաղաքականՀոկտեմբերի 16-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձին։
Դեսպան Ներսեսյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի ոգու տոկունությանը՝ նշելով Հայաստանի Հանրապետության վերջին երեք տասնամյակների ձեռքբերումները։ Դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, խաղաղությանը և Միացյալ Թագավորության հետ ավելի խորը ներգրավվածության ապահովմանը:
Վ․ Ներսեսյանը նաև կարևորել է Հայաստանի անկախությունը՝ որպես ազգի տոկունության և ինքնիշխանությանը նվիրվածության խորհրդանիշ՝ հատկապես տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում։
Ելույթներով հանդես են եկել նաև ՄԹ-ՀՀ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդընը և Ֆորին Օֆիսի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Քրիս Ալանը։
Միջոցառմանը մասնակցում էին ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հայ համայնքի անդամներ: