Փի Դիդին կալանավայրից հրապարակում է արել (լուսանկարներ)
ԺամանցԱմերիկյան ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին (իրական անունը՝ Շոն Քոմբս), որն անազատության մեջ է և սպասում է սեռական թրաֆիքինգի գործով դատավարության մենարկին, սոցցանցերում հրապարակում է արել, գրում է Daily Mail-ը:
54-ամյա Դիդին շնորհավորել է դստեր՝ Լավի ծննդյան 2-ամյակը:
«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ Լավ, հայրիկը սիրում է քեզ», – գրել է աստղն ու համատեղ լուսանկարներ հրապարակել:
Դիդին ներկայումս պահվում է Նյու Յորքի Բրուքլինի Մետրոպոլիտեն կալանավայրում: Ըստ ուղեցույցի՝ Դիդիին տրամադրվում է շաբաթական մեկ ժամ այցելությունների համար, բայց հայտնի չէ, թե արդյոք նա կհանդիպի դստերը նրա ծննդյան օրը:
«Նա շատ մտահոգված է իր երեխաների վիճակով, նրանց բարեկեցությամբ: Նա ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսն այժմ ծնող չունեն իրենց կողքին», – ասել է աղբյուրը:
Նշենք, որ ռեփերի դեմ սեռական թրաֆիքինգի, բռնության և ոտնձգության գործով ավելի քան 100 հայց է ներկայացվել:
աղբյուր՝ showbiz.am