Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձուն
ԱյլԳիտնականները Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում հայտնաբերել են աշխարհի ամենափոքր բրածո դինոզավրի ձուն, որը թույլ կտա պատկերացում կազմել վաղուց անհետացած արարածների էվոլյուցիայի մասին։ Այս մասին Риа-ի փոխանցմամբ՝ հայտնում է Keji Daily-ն:
Հայտնաբերված դինոզավրի ձվի բրածոները փոքր են, նրանց կեղևները բարակ են և ունեն որդանման հանգույցներ: Դրանք հայտնաբերել է Ցզյանսի նահանգի երկրաբանական հետախուզման ինստիտուտի ղեկավար Լու Ֆաշենգի թիմը։
Գտածոն վերագրվում է ուշ կավճի ժամանակաշրջանին, որը թվագրվում է ավելի քան 80 միլիոն տարի առաջ։ Մինչ այս Չինաստանում գտնված դինոզավրի ամենափոքր բրածո ձվի չափերը 45,5 ×40,4 ×34,4 մմ սահմաններում էին, նոր հայտնագործվածի երկարությունը չի գերազանցում 29 մմ-ն:
«Մենք կարծում ենք, որ այս ձվերը պատկանում են փոքրիկ թերոպոդ (գիշատիչ) դինոզավրի», - ասում է երկրաբան Հան Ֆենգլուն:
Գիտնականներն ասում են, որ հայտնագործությունը մեծ նշանակություն ունի ուշ կավճի շրջանի թերոպոդների էվոլյուցիան հասկանալու համար։
Աղբյուր` Փաստինֆո