Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով գնալն ուղղակի ինքնասպանnւթյnւն է. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական«Միշտ ստիպված ենք լինելու ապրել Ադրբեջանի հետ հարևանությամբ, որը միշտ էլ փորձելու է վերացնել մեզ»,-ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու ցեղասպանությունն անքակտելի են, անբաժան են. «Հատկապես ներկայիս իշխանությունները, ընդհանրապես իրենց կողմից վարվող քաղաքականությունն ու ցեղասպանությունն անբաժան են իրարից»։
Մ.Հակոբյանի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ անգամ են ապացուցել, որ իրենց հետ պայմանավորվածություններն առ ոչինչ են, ցանկացած պահի նրանք կարող են դրժել իրենց խոստումը, դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից. «Ուստի գնալ Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով, դա ուղղակի ինքնասպանություն է, դա տեղի է ունենում մեր բոլորի հետ այս իշխանությունների շնորհիվ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր` Panorama.am