Բժիշկը բացատրել է Քայլի Ջեների արտաքինի վերջին փոփոխությունները
ԺամանցԼոնդոնից մաշկաբան Էլիֆ Բենարդը բացատրել է ամերիկյան հեռուստաաստղ Քայլի Ջեների արտաքին տեսքի վերջին փոփոխությունները։ Համապատասխան մեկնաբանությունը հրապարակում է The Mirror-ը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել սոցցանցերում 27-ամյա հայտնիի երկրպագուների մեկնաբանություններին, որոնք նրան մեղադրել են պլաստիկ վիրահատության մեջ՝ դեմքի այտուցվածության պատճառով։ Բժշկի խոսքով՝ այս ազդեցությունն առաջացել է ֆիլերի լուծարման պատճառով։ Միաժամանակ Բենարդը նշել է, որ այս պրոցեդուրան անվտանգ է, սակայն հանգեցնում է արտաքին տեսքի անսպասելի փոփոխությունների։
«Ամբողջ ֆիլլերի լուծարումը կարող է առաջացնել դեմքի ծավալի կտրուկ փոփոխություններ, ինչպես նաև մաշկը թուլացնել և կախել, հատկապես, եթե այն ձգվել է գերլցման պատճառով»,- ասել մաշկաբանը՝ հավելելով, որ ֆիլերի լուծարումը թույլ է տալիս մաշկին վերականգնվել՝ նվազագույնի հասցնելով դեմքի ուրվագծի անցանկալի փոփոխությունների ռիսկը:
Միևնույն ժամանակ, Բենարդը բացատրել է, որ ձեռնարկատերը երիտասարդ տարիքում չպետք է դիմեր դեմքի միջամտությունների, քանի որ դա կարող է հանգեցնել սպիների և պոտենցիալ նյարդերի վնասման։ «Երիտասարդ տարիքում այս պրոցեդուրան սովորաբար խորհուրդ չի տրվում, եթե չկան հատուկ բժշկական կամ անատոմիական պատճառներ»,- եզրափակել է պորտալի զրուցակիցը։